Հասարակական07:10, 31 Մարտ 2019
Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները
Մարտի 31-ին՝ վաղ առավոտից Թուրքիայում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները։ Գերագույն ընտրական խորհրդի տվյալներով` քվեարկել կարող է Թուրիայի 57 մլն 58․636 քաղաքացի 194․390 ընտրատեղամասում։
ՏԻՄ ընտրություններին մասնակցում են հետևյալ քաղաքական ուժերը.
1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP)
2. «Գորշ գայլերի» քաղաքական թև համարվող «Ազգայնական շարժում» կուսակցություն (MHP)
3. Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP)
4. Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP)
5. Ընդդիմադիր «Երջանկություն» կուսակցություն (SP)
6. Ազգայնական «Մեծ միություն» կուսակցություն
7. Ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցություն
8. Ազգայնական «Հայրենիք» կուսակցություն
9. Դեմոկրատական « Ձախ կուսակցություն»
10. Արմատական «Թուրքիա կուսակցություն»
11. Սոցիալիստական «Թուրքիայի կոմունիստական կուսակցություն»
12. «Ժողովրդավարություն» կուսակցություն
Ինչպես հայտնի է, որոշ կուսակցություններ ընտրություններին մասնակցում են միմյանց հետ դաշինք կազմած։ Մասնավորապես իշխող ԱԶԿ-ն դաշինք է կազմել ազգայնական ԱՇԿ-ի հետ (Cumhur İttifakı-Ժողովուրդ դաշինք), իսկ քեմալական ԺՀԿ-ն՝ ազգայնական ԼԿ-ի հետ (Millet İttifakı- «Ազգ» դաշինք)։
Ըստ փորձագետների՝ ՏԻՄ ընտրությունների շրջանակներում հիմնական պայքարը իշխող AKP-ի և ընդդիմադիր CHP-ի միջև է ընթանալու Թուրքիայի այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան և Իզմիրը։
Քվեարկությունն Թուրքիայի արևելյան շրջաններում ավարտվելու է տեղական ժամանակով ժամը 16։00-ին, իսկ արևմտյան շրջաններում՝ 17։00-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Գործազրկության մակարդակը կանանց շրջանում կազմել է 6.9%, իսկ տղամարդկանց շրջանում՝ 12.3%։
Այդ ընթացքում Թուրքիայի զբոսաշրջության ոլորտում ստացված եկամուտները կազմել են 46․9 մլրդ դոլար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Թուրքիայի նախագահը համատեղ մամուլի ասուլիս է տվել Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ:
Թրամփն այս հայտարարությունն արել է լրագրողների հետ հանդիպմանը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են նաև Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին։
Եթե երկաթգիծը գործարկվի, ապա ակնկալվում է, որ կաշխուժանան ուղևորափոխադրումները Մերսինի ու Հալեպի միջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |