Տարածաշրջան06:41, 01 Ապրիլ 2019
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները (թարմացված)

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հրապարակել ՏԻՄ ընտրությունների նախնական արդյուքները:
Ապրիլի 1-ի առավոտվա դրությամբ 194.678 քվեատուփերից բացվել է 192.742 քվեատուփ: Հաշվարկվել է ձայների 99.01.%-ը:
Ինֆոգրաֆիկայում գունային բաժանմամբ ներկայացված են կուսակցությունների ստացած քվեների տեղաբաշխվածությունը:
Ըստ այդմ`
1. Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ստացել է հաշվարկված ձայների 44.42 տոկոսը:
2. Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»՝ (ԺՀԿ-CHP)` 30.07 տոկոս:
3. Ազգայնական ուղղվածության «Լավ կուսակցությունը»՝ (İYİ Parti- ԼԿ)` 7.46 տոկոս:
4. «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը»՝ (ԱՇԿ-MHP)` 7.25 տոկոս:
6. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ (HDP-ԺԴԿ) 4.22 տոկոս:
7. Արմատական «Երջանկություն» կուսակցությունը՝ 2.68 տոկոս:
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով իշխող ԱԶԿ-ն հաղթել է Թուրքիայի՝ Ստամբուլ , Քոջաելի, Սաքարիա Դյուզջե, Զոնգուլդաք, Բալըքեսիր, Բուրսա, Ուշաք, Դենիզլի, Աֆյոնքարահիսար, Իսփարթա, Քանիա, Նիղդե, Աքսարայ, Նևշեհիր, Քըրըքքալե, Կայսերի, Յոզգաթ, Չորում, Սամսուն, Թոքաթ, Սիվաս, Քահրամանմարաշ, Քիլիս, Գազիանթեփ, Օրդու, Մալաթիա, Շանլըուրֆա, Ադըյաման, Գիրեսուն, Գյումուշհանե, Տրապիզոն, Էլազիգ, Բինգյոլ, Էրզրում, Ռիզե, Մուշ, Բիթլիս, Շըրնաք, Աղրը նահանգներում։
Քեմալական ԺՀԿ-ն հաղթել է՝ Էդիրնե, Չանաքքալե, Թեքիրդաղ, Յալովա, Իզմիր, Այդըն, Մուղլա, Բուրդուր, Անթալիա, Մերսին, Ադանա, Հաթայ, Բիլեջիք, Բոլու, Անկարա, Քըրշեհիր, Էսքիշեհիր, Սինոփ, Արթվին, Արդահան նահանգներում։
Քրդամետ ԺԴԿ-ն հաղթանակ է տարել Թուրքիայի Կարս, Իգդիր, Վան, Սիիրթ, Բաթման, Հաքքարի, Մարդին, Դիարբեքիր նահանգներում։
Ազգայնական ԱՇԿ-ն հաղթել է Էրզինջան, Օսմանիյե, Քարաման, Չանքըրը, Քարաբյուք, Բարթըն, Քասթամոնու, Քյութահյա, Մանիսա, Բայբուրթ նահանգներում։
Ընտրություններին մասնակցող «Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը» հաղթել է միայն Դերսիմ նահանգում։
Ընտրություններին մասնակցած մնացած կուսակցությունների ներկայացուցիչները հաղթել են միայն առանձին համայնքապետարաններում։
Իշխող ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի միջև սուր պայքար է ընթացել Ստամբուլ քաղաքում, որտեղ քաղաքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներ՝ Բինալի Յըլդըրըմը և Էքրեմ Իմամօղլուն գրեթե հավասար ձայներ են հավաքել (Յըլդըրըմ՝48.70%, Իմամօղլու՝ 48.65%): Աննշան տարբերությամբ նախնական արդյունքներով հաղթում է ԱԶԿ-ի թեկնածու Յըլդըրըմը։ Սակայն ԺՀԿ-ն պնդում է թե, իր թեկնածուն է հաղթել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |