Հոդված13:35, 01 Ապրիլ 2019
Թուրքիայում ներքաղաքական լարվածությունը կարող է մեծանալ

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, բնականաբար, գոհացուցիչ չեն կարող լինել նախագահ Էրդողանի և նրա ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» համար։
Հաշվի առնելով այն իրողությունը, որ թուրքական իշխանություններն ունեն ռևանշիստական բնույթ, առաջիկայում չի բացառվում քաղաքական հալածանքների, հետապնդումների և ռեպրեսիաների աճը։
Քաղաքական լարվածություն կարող է առաջացնել նաև այն հանգամանքը, որ թեպետ մեծ քաղաքների քաղաքապետի պաշտոնում ընտրվել են ընդդիմադիր թեկնածուներ, սակայն նահանգների շրջանային խորհուրդներում ԱԶԿ-ն ճնշող մեծամասնություն ունի։ Սա էլ իր հերթին հղի է հետագա անհամաձայնությունների, տեղական ինքնակառավարման ոլորտում անհարթությունների վտանգով։ Մոտավորապես պատկերացրեք մի իրավիճակ, երբ ասենք Հայաստանում բոլոր մարզպետները լինեն օրինակ իշխող ուժից, իսկ քաղաքապետերն ու գյուղապետերը լինեն ընդդիմադիր ճամբարից:
Այնուամենայնիվ, Թուրքիայում քաղաքական իշխանությունը շարունակվում է մնալ Էրդողանի և իր կուսակցության ձեռքում և մինչև 2023 թվականը Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության մեջ վճռորոշ կլինի ԱԶԿ-ի ձայնը։
Հայաստանի համար միակ քիչ թե շատ նշանակալի զարգացումը Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում այն էր, որ Հայաստանին սահմանակից Կարս և Իգդիր նահանգներում հաղթեց քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ)։ Կարսում HDP-ստացել է ձայների 29.54, իսկ Իգդիրում 50.07%-ը։
Ինչպես հայտնի է, Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից շրջանները մշտապես եղել են Ադրբեջանի հատուկ ուշադրության ներքո և բացի ժողովրդագրական նպատակային քաղաքականությունից (տվյալ տարածքներում ադրբեջանցիներ են բնակեցվում), այդ տարածքներում ազգայնականների իշխանություն հաստատելու համար գործադրվել են առանձնահատուկ ջանքեր։ Հայկական շրջանակների հանդեպ համակրանքով տրամադրված քրդամետ քաղաքական ուժի տարած հաղթանակը Կարսում և Իգդիրում թեպետ շատ մեծ փոփոխությունների չի հանգեցնի Թուրքիայի՝ Հայաստանի հանդեպ վարած քաղաքականության տեսանկյունից, բայց երևույթը ինքնին դրական զարգացում կարելի է համարել տեղային առումով, ինչպես նաև այդ շրջաններում հանրային տրամադրությունների առումով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի քաղաքական դաշտը վերջին շրջանում նոր լարվածության է հասել Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման հետևանքով:

Փաստացիորեն երկու տասնյակից ավելի նյութերում շրջանառվել են հայկական թեզերը։

Ֆաթիհ Ջեյլանը նշում է, որ Թուրքիան պիտի առավելագույն ջանք գործադրի խաղաղության համաձայնագիրը որքան հնարավոր է շուտ ստորագրելու համար:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |