Քաղաքական11:30, 01 Ապրիլ 2019
Կարսում քրդամետները հաղթեցին ազգայնականներին
Թուրքիայում հրապարակվել են մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Կարսում, որտեղ 2014թ. ընտրություններին հաղթել էր աջակողմյան «Ազգայնական շարժում կուսակցությունը» (MHP-ԱՇԿ), այս անգամ չի կարողացել պահպանել իր դիրքերը: Կարսն անցել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP-ԺԴԿ):
Քրդամետ HDP-ի թեկնածուները` Այհան Բիլգենը և Շևին Ալաջան, ձայների մեծամասնությամբ (29.75%) հաղթել են ընտրություններում, նրանց հետևել է «Ջումհուր» (Ժողովուրդ-Cumhur) դաշինքի կողմից առաջադրված MHP-ի թեկնածուն` 26.83% ձայնով:
Կարսի շրջանում եղել է 167 քվեատուփ: Ընտրելու իրավունք ունեցողների թիվը 52.856 է, ընդհանուր քվեների թիվը`42.146, որից անվավեր է ճանաչվել 1.200-ը:
Ընտրապայքարում հաղթած թեկնածու Այհան Բիլգենը, լրագրողների հետ զրույցում ասել է. «Մենք` քրդերի, ադրբեջանցիների, թերեքեմենների, թուրքերի, թուրքմենների, ուսուցչի ու աշակերտի հետ միասին հաղթեցինք: Հաղթեց Կարսը: Հաղթեց խաղաղությունն ու ժողովրդավարությունը: Կարսը մեզ ամոթով չթողեց»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում 2014թ. տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին Կարսի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է MHP-ի թեկնածուն` ստանալով քվեների 28.4 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |