Քաղաքական09:18, 02 Ապրիլ 2019
Թուրքիայի իշխող կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը, որոշում է կայացրել բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները Ստամբուլի 39 համայնքներում։ ԱԶԿ-ի պնդմամբ` ընտրությունները Ստամբուլում անցել են ընտրախախտումներով։
ԱԶԿ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նաև բողոքարկել Անկարա նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։
Բացի ԱԶԿ-ից ընտրությունների արդյունքները Իգդիր նահանգում բողոքարկելու է նաև «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, որը ընտրություններին մասնակցում էր իշխող ԱԶԿ-ի հետ դաշինք կազմած։ Ընտրությունների նախնական արդյունքներում Իգդիրի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» (ԱՇԿ-MHP) թեկնածուն:
Ավելի վաղ էլ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձանաժողովը, մասամբ ամփոփելով մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, հայտնել էր, որ Ստամբուլում քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4.159.650 ձայն, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմը` 4.131.751 ձայն: Ըստ ընտրական հանձնաժողովի՝ իշխող կուսակցությունը պարտություն է կրել Թուրքիայի Անկարա, Իզմիր, Մերսին, Անթալիա և այլ խոշոր քաղաքներում։
Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |