Քաղաքական14:05, 03 Ապրիլ 2019
Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը դեռ նոր է սկսվում
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող Վիկտոր Նադեին Ռաևսկին խոսել է թուրք-ամերիկյան լարվածության տնտեսական հետևանքների մասին:
Ըստ Ռաևսկիի՝ ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական լիրայի շարունակական արժեզրկման պայմաններում թուրքական իշխանությունների գործողությունները ճիշտ չեն:
«Աջակցությունը թուրքական լիրային դարձել է գնաճի պատճառ, և հիմա թուրքական տնտեսության համար դժվար է դուրս գալ ստեղծված իրավիճակից»:
Համեմատություն է արել, որ օրինակ Ռուսաստանի կենտրոնական բանկը, զգուշանալով գնաճից, ցածր է պահում ռուբլու գինը դոլարի նկատմամբ:
Ռուս մասնագետը, հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է բարեփոխումներ իրականացնել տնտեսության մեջ, ասել է. «Կառավարության՝ փոքր ձեռնարկություններին տրվելիք աջակցությունն ու սպեկուլյանտների դեմ սկսելիք պայքարը բավարար չէ, քանի որ արտաքին կապիտալի հոսքը դեպի Թուրքիա քիչ է»:
ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի տնտեսության դեմ ուղղված գործողությունների մասին խոսելիս Ռաևսկին ասել է. «Թուրքիայից ներկրումը ԱՄՆ-ի տնտեսության մեջ փոքր տոկոս է կազմում, սակայն Թուրքիայի համար ԱՄՆ-ի հետ առևտուրը մեծ կարևորություն ունի: Այդ պատճառով Թուրքիայի տնտեսության դեմ ԱՄՆ-ի գործողություններն ավելի վտանգավոր են քան՝ հակառակը:
Ռազմական պայմանագրերը նույնպես կարող են ազդել տնտեսության վրա: Օրինակ՝ շուրջ 20 թուրքական առաջատար ընկերություններ F-35 կործանիչների համար դետալներ են արտադրում: ԱՄՆ-ն կարող է դադարեցնել ռազմական հոսքագծերի պահեստամասերի մատակարարումը: Հայտնի է, որ այդ հոսքագծերն աշխատում են ամերիկյան պահեստամասերով: Պետք է ընդգծել, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը դեռ նոր է սկսվում»,- եզրափակել է մասնագետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |