Քաղաքական13:37, 03 Ապրիլ 2019
Ստամբուլում քվեների վերահաշվարկը շարունակվում է. ընդդիմադիր թեկնածուի ձայները նվազում են
Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ամենամեծ անակնկալը գրանցվեց Ստամբուլում, որտեղ հաղթեց ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։
Ընտրության արդյուքների հրապարակումից հետո, սակայն, Ստամբուլի որոշ շրջաններում որոշում կայացվեց քվեների վերահաշվարկ կատարել: Հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ քեմալականների առաջադրած ընդդիմադիր թեկնածուն 27.889 քվեով առաջ էր անցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) թեկնածու, խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմից։
CHP-ի պատգամավոր Ալի Շեքերը Twitter-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել այն մասին, որ ներկա պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ վերահաշվարկի արդյունքում իրենց կուսակցի ձայները նվազել են, սակայն տարբերությունը ակնհայտ է և ընդդիմադիր Իմամօղլուն 20.689 քվեով դարձյալ առջևում է։
Ալի Շեքերը քննադատել է իշխող կուսակցության այն ներկայացուցիչներին, որոնք ապատեղեկատվություն են տարածում, թե իբր ձայների տարբերությունն արդեն 20.000-ից պակաս է։
Նման հայտարարությամբ էր հանդես եկել AKP-ի փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը՝ նշելով, թե քվեների հաշվարկի ժամանակ տեղ գտած սխալները բավականին շատ են: Ըստ նրա՝ երկու թեկնածուների քվեների տարբերությունն աննշան է և այդ տարբերությունը վերահաշվարկի արդյուքում գնալով փոքրանում է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |