Տնտեսական11:24, 04 Ապրիլ 2019
Թուրքիայում ինֆլյացիան կարող է անկառավարելի դառնալ

Թուրքիայում ինֆլյացիայի (գնաճ) մակարդակը կարող է ոչ միայն չնվազել, այլև ընդհանրապես դուրս գալ վերահսկողությունից։ Այս մասին ահազանգել է թուրք պրոֆեսոր և լրագրող Էմրե Ալքինը։
Անդրադառնալով մարտին երկրում գրանցված ինֆլյացիայի մակարդակին՝ Ալքինը արձանագրել է, որ նախորդ ամիս ամենաբարձր գնաճը գրանցվել է առողջապահության, սննդի և կրթության ոլորտներում, որոնք բնակչության հիմնական պահանջմունքների ոլորտներն են։
Պրոֆեսորը համոզված է, որ միայն որոշակի ապրանքների գների ժամանակավոր զեղչերով հնարավոր չէ պայքարել գնաճի դեմ․ անհրաժեշտ են ավելի համակարգված և կայուն լուծումներ։ Ալքինի խոսքով՝ մինչ օրս Թուրքիայում ինֆլյացիայի աճի դեմ կիրառված միջոցներն իրականում արտակարգ դրություններում օգտագործվող մեթոդներ են, որոնք երկարատև ժամկետում որևէ շոշափելի արդյունք չեն տալիս։
Մասնագետի կարծիքով՝ գների իրական իջեցումը հնարավոր է միայն ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի նվազեցման միջոցով, որպեսզի արտադրողներն ու ծառայություններ մատուցողները կարողանան հանրությանն իրապես ավելի էժան ապրանքներ ու ծառայություններ մատուցել։ «Եթե դա չարվի, գնաճը կարող է դուրս գալ վերահսկողությունից», - պնդում է Ալքինը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |