Քաղաքական12:40, 05 Ապրիլ 2019
Թուրքիայի իշխող կուսակցությունը դատապարտել է ՏԻՄ ընտրությունների մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մեկնաբանել է Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակի հայտարարությունը։
Պետքարտուղարության խոսնակ Ռոբերտ Պալադինոն ընտրությունների կապակցությամբ ասել էր.
«Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության կարևոր բաղադրիչն են, ինչպես նաև դրանց օրինական արդյունքների ընդունումը: Թուրքիայից ակնկալում ենք ոչ պակաս բան սրանից»։
Չելիքը, արձագանքելով վերոնշյալ հայտարարությանը, ասել է.
«Պետքարտուղարության խոսնակը Թուրքիայում կայացած ընտրությունների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որը դատապարտելի է։ Ոչ մի օտար երկիր, կամ որևէ օտար կառույց, չի կարող հանդիսանալ Թուրքիայի համար լեգիտիմության աղբյուր»։
Անդրադառնալով Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին հետևած Եվրախորհրդարանի դիտորդական խմբի քննադատություններին՝ թուրք պաշտոնյան պնդել է.
«Եվրախորհրդարանի պաշտոնյաներին ցանկանում եմ ասել, որ այն իրավունքը, որ մենք ձեզ տվել ենք, ոչ մի երկիր տվել»։
Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում և երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո իշխող կուսակցության բողոքարկել է և պահանջել քվեների վերեահաշվարկ կատարել Ստամբուլում:
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների պատկերը հետևյալն է.
1. Իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) ստացել է հաշվարկված ձայների 44.33 տոկոսը:
2. Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը»՝ (ԺՀԿ-CHP)` 30.12 տոկոս:
3. Ազգայնական ուղղվածության «Լավ կուսակցությունը»՝ (İYİ Parti- ԼԿ)` 7.45 տոկոս:
4. «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում կուսակցությունը»՝ (ԱՇԿ-MHP)` 7.31 տոկոս:
6. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ (HDP-ԺԴԿ) 4.24 տոկոս:
7. Արմատական «Երջանկություն» կուսակցությունը՝ 2.71 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |