Տարածաշրջան13:16, 08 Ապրիլ 2019
Կրեմլում կայացել է Պուտին-Էրդողան հանդիպումը
Մոսկվայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների ներկայությամբ Կրեմլում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Մինչ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստին մասնակցելը, նախագահները տեղեկացրել են, թե ինչ հարցեր են քննարկվելու կայանալիք նիստում։ Ըստ Էրդողանի՝ քննարկվելու են ռազմական, քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մշակութային ոլորտներին առնչվող տարբեր հարցեր։ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ նիստի ավարտից հետո ստորագրվելու է 3 պայմանագիր։
Էրդողանը կարևորել է ռուս-թուրքական համագործակցությունը Սիրիայում գործող տարբեր ահաբեկչական կազմերպությունների դեմ պայքարում։
Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ 2017-ի համեմատ 2018-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը ավելացել է 15 տոկոսով։ Էրդողանի խոսքով՝ իրենք ակնկալում են, որ 2019-ին ռուս-թուրքական առևտրաշրջանառությունը կհասնի 100 մլրդ դոլարի։
Աղբյուրը հիշեցնում է, որ Էրդողանի հետ Ռուսաստան են մեկնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և առևտրի նախարարՌուհսար Փեքջանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |