Տնտեսական13:42, 08 Ապրիլ 2019
Ստեղծվել է ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամ՝ 900 մլն եվրո կապիտալով

Թուրքիան և Ռուսաստանը 900 մլն եվրո կապիտալով համատեղ ներդրումային հիմնադրամ են ստեղծել։ Այս մասին հայտնել է «Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի» տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։
Լրագրողների հետ զրույցում նա մասնավորապես ասել է․ «Այսօր պետք է հայտարարեմ, որ վերջապես հիմնել ենք ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը։ Նախագծի վրա երկար աշխատել ենք, բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացրել և վերջապես հիմնադրամը ստեղծվեց։ Հիմնադրամի ընդհանուր ծավալը 900 մլն եվրո է»։
Դմիտրիևի դիտարկմամբ` նորաբաց հիմնադրամը շատ կարևոր ազդակ է լինելու կողմերի միջև ներդրումներն արագացնելու առումով:
Հավելենք, որ այսօր Մոսկվայում նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերը, S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման և Սիրիայում տիրող իրավիճակի հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |