Ռազմական07:45, 09 Ապրիլ 2019
Թուրքական ընկերությունները F-35-ների հարցով կարող են միջազգային դատարան դիմել
Թուրք ռազմագետ Հաքան Աքբաշն անդրադարձել է S-400 զենիթահրթիռային համակարգերի և F-35 ռազմական ինքնաթիռների շուրջ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հետզհետե խորացող ճգնաժամին։
Ընդգծելով, որ «քաղաքականություն» կոչվածը, ըստ էության, պարզապես առևտուր է, Աքբաշը հիշեցրել է, որ S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայի համար ռազմական անհրաժեշտություն են, իսկ Ռուսաստանը համաձայնել է դրանք ոսկե սկուտեղով Թուրքիային մատուցել։ Մինչ այդ Թուրքիան 5 տարի շարունակ զուր փորձում էր ԱՄՆ-ից «Պատրիոտ» համակարգեր գնել, և ԱՄՆ-ը համաձայնեց քննարկել այդ առաջարկը միայն այն ժամանակ, երբ արդեն Ռուսաստանի հետ քննարկվում էր S-400-ների գործարքը։ Ըստ ռազմագետի՝ այս պահին Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերություններն այնպիսի աստիճանի են հասել, որ S-400 ՀՕՊ համակարգերը ձեռք բերելու որոշումից հետ կանգնել ուղղակի հնարավոր չէ․ Թուրքիան կգնի այդ համակարգերը։
«Այս հարցը չափազանց կարևոր է նաև Պուտինի համար։ Ի վերջո, նա ռուսական համակարգեր է վաճառելու ՆԱՏՕ-ի երկրորդ ամենակարևոր երկրին։ Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի խարիսխն է։ Այս առումով S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը Ռուսաստանի և Պուտինի համար նաև կարևոր պրոպագանդա է։ Մյուս կողմից՝ այդ համակարգերը կարևոր են նաև թուրքական բանակի համար», - նշել է Աքբաշը։
Ռազմագետն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու Թուրքիան, չնայած բոլոր ճնշումներին, չի հրաժարվում Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու նախաձեռնությունից։
«Կարծում եմ՝ այս հարցում հետքայլի հնարավորություն չկա։ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալն էլ առանձնապես հնարավոր չէ, որովհետև ՆԱՏՕ-ն որոշակի կանոնադրություն ունի, համաձայն որի՝ Թուրքիան չի կարող հեռացվել միությունից, քանի դեռ ինքը նման որոշում չի կայացրել։ Իսկ Թուրքիան ինքը նման որոշում չի կայացնի»։
Աքբաշը ընդգծել է նաև, որ F-35 ինքնաթիռները ևս շատ կարևոր են Թուրքիայի համար։ «Թուրքիան այս պահին F-16 ինքնաթիռներ է օգտագործում, որոնք շուրջ 30 տարեկան են։ Եվ դրանց մոդեռնիզացիան շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի։ F-35 նախագծում որպես հիմնադիր երկիր մեր ընդգրկվելու հիմնական պատճառն էլ, ըստ էության, հենց դա է եղել ի սկզբանե։ Մեր ռազմաօդային ուժերի համար F-35-ները շատ կարևոր նշանակություն ունեն», - ասել է ռազմագետը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից F-35-ների արտադրության դադարեցումն իրականում քիչ հավանական է, քանի որ այսօր արդյունաբերության մեջ նախագծերը ծրագարվորվում են 10-15 տարի հեռանկարով, և յուրաքանչյուրը 100 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռի արտադրությունը ուղղակի դադարեցնելը այդքան էլ հեշտ քայլ չէ։ «Այս թեմայով ԱՄՆ-ի հայտարարություններին ես չեմ հավատում։ Եթե Թուրքիան արտադրական գործընթացից դուրս գա, ոչ միայն ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն ու գործընկերները ևս շատ լուրջ վնասներ կկրեն», - հավելել է նա։
Մյուս կողմից՝ թուրքական ընկերությունները ևս մասնակցում են ինքնաթիռների արտադրության գործընթացին։ «Թուրքական ընկերությունները 12 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր ունեն։ Եթե այդ ընկերությունները գործընթացը տեղափոխեն միջազգային դատարան, ԱՄՆ-ը դրա տակից հեշտ դուրս չի գա»։
Աքբաշը հավելել է նաև, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը ԱՄՆ-ում կմասնակցի ռազմարդյունաբերական ոլորտի կարևոր մի գագաթնաժողովի, որին նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են ներկա լինելու։ Ռազմագետը համոզմունք է հայտնել, որ այդ քննարկումներից հետո թե Թուրքիան, թե ԱՄՆ-ը ավելի հավասարակշիռ և հանգիստ դիրքորոշում կդրսևորեն և երկկողմ հարաբերություններն ու բանակցություններն ավելի արդյունավետ ընթացք կստանան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |