Իրավական08:58, 10 Ապրիլ 2019
Եվրադատարանը դատապարտել է Թուրքիային 8-ամյա երեխային բերման ենթարկելու համար
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) դատապարտել է Թուրքիային 8-ամյա երեխային ոստիկանական տեղամաս բերման ենթարկելու համար՝ դա ճանաչելով որպես մարդու իրավունքների խախտում:
ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղավոր է ճանաչել մասնավորապես «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» (ՄԻԵԿ) ազատության և անվտանգության իրավունքի վերաբերյալ 5-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու մեջ:
Ստրասբուրգի դատարանը իր որոշման մեջ նշել է, որ մանկահասակ երեխայի ձերբակալությունը օրինական չի եղել, այլ եղել է կամայական և վնասելու է նրա հոգեկան առողջությունը:
ՄԻԵԴ-ի որոշմամբ` Թուրքիան պիտի 7800 եվրո տուգանք վճարի հայց ներկայացրած Յասեմին Թարաքին և նրա որդուն` Բիրթան Սինան Դեփեյին:
Հիշեցնենք, որ 2001թ. Սինան Թեփեյի մայրը որդուն թողել էր հարևանի տանը: Ոստիկանական ուժերը գողության կասկածանքով խուզարկել էին տունը և 8-ամյա Թեփեյին բերման էին ենթարկել ու 1 օր պահել ոստիկանական տեղամասում:
Մայրը` Յասեմին Թարաքը, որդուն փնտրել էր երկու ոստիկանանական տեղամասում, սակայն չէր գտել, 2 օր անց նրան գտել էր Բեյօղլուի ոստիկանատանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |