Տնտեսական12:19, 10 Ապրիլ 2019
Facebook-ը գովազդների համար Թուրքիային արդեն 18 տոկոս ԱԱՀ կվճարի

Facebook սոցիալական ցանցը 2019թ․ ապրիլի 1-ից Թուրքիայում պաշտոնապես հարկային դաշտ է մտել։ Այսուհետև Թուրքիայում գործող ընկերությունների կողմից Facebook-ում, Instagram-ում, Messsenger-ում կամ Marketplace-ում տեղադրվող գովազդների համար 18 տոկոս ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) կգանձվի։
Facebook-ի կողմից 2018թ․ նոյեմբերին հրապարակված տվյալների համաձայն՝ շուրջ 2 մլն թուրքական փոքր և միջին ձեռնարկություններ Facebook-ում իրենց ընկերությունը ներկայացնող էջ ունեն։ Ակնկալվում է, որ սոցցանցը Թուրքիային ընդհանուր առմամբ տարեկան 500 մլն լիրայի (շուրջ 88 մլն ԱՄՆ դոլար) չափ ԱԱՀ կվճարի։ Ընդ որում՝ ԱԱՀ կվճարի ոչ միայն Facebook-ը, այլև Թուրքիայում գործող գովազդատու ընկերությունը։
Այսինքն 100 լիրա պայմանական արժողությամբ գովազդի համար գովազդատուն պետք է վճարի 118 լիրա, որից 100-ը՝ Facebook-ին, 18-ը՝ որպես ԱԱՀ՝ պետությանը։ Եթե գովազդատուն վճարի միայն 100 լիրա, ապա Facebook-ն իրեն իրավասու կհամարի ԱԱՀ վճարել միայն 82 լիրայի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |