Ռազմական06:32, 10 Ապրիլ 2019
Էրդողան. «Հնարավոր է S-400-ները նախատեսվածից շուտ մատակարարվեն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստան կատարած այցից վերադառնալիս, զրուցել է թուրքական տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Էրդողանը խոսել է ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին, որոնք Ռուսաստանը պատրաստվում է այս տարի մատակարարել Թուրքիային։
Ինչպես հայտնի է, որ ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան Ռուսաստանից ստանա այդ համակարգերը։ Վաշինգտոնը մի քանի անգամ զգուշացրել է, որ դա Անկարայի համար ծանր հետևանքներ կարող է ունենալ։
«Մենք ուր գնում ենք, մեզ հարցնում են S-400-ների մասին։ Մեր արտգործնախարարին և մնացած նախարարներին ամեն տեղ հարցնում են այդ թեմայի մասին։ Կոչ են անում, որ հրաժարվենք դրանցից։ Մենք էլ պատասխանում ենք, որ S-400-ների հարցը փակված է և ամեն բան գնում է իր հունով»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ թեև S-400-ների մատակարարումը պետք է տեղի ունենար հուլիսին, բայց հնարավոր է, որ ավելի շուտ լինի:
Էրդողանը, պարզաբանելով S-400-ների գնման դրդապատճառները, ասել է, որ դա առաջին հերթին կապված է այն արտաքին վտանգների հետ, որոնց հետ Թուրքիան այժմ դեմ հանդիման է:
Միևնույն ժամանակ Էրդողանը, նկատի ունենալով ԱՄՆ-ին, նշել է, որ ոչ մի օտար երկիր իրավասու չէ քննարկել մեկ այլ ինքնիշխան երկրի կայացրած որոշումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |