Տարածաշրջան08:36, 10 Ապրիլ 2019
Թուրքիան շարունակում է դատարարտել ԱՄՆ-ի հակաիրանական որոշումները

Թուրքիան դատապարտում է ԱՄՆ-ի այն որոշումը, որով Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) կազմի մեջ մտնող «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Թեմայի շուրջ խոսել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մասնավորապես ասելով. «ԱՄՆ-ն Իրանի դեմ միակողմանիորեն պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ որոշումներ է կայացնում և ճնշում գործադրում, որպեսզի այդ պատժամիջոցներն ամբողջ աշխարհը կիրառի Իրանի դեմ։ Մենք հստակ ասել ենք, որ դա ճիշտ չէ։ Այժմ էլ ԱՄՆ-ն Իրանի կանոնավոր բանակին անվանում է ահաբեկչական կազմակերպություն։ Սա իսկապես անհասնակալի է, քանի որ ԱՄՆ-ն համագործակցում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) Սիրիայի թևի հետ (YPG)։
Տեղեկանցնենք, որ Թուրքիան ահաբեկչական կառույց է համարում PKK-ն։ Իսկ ԱՄՆ-ն պարբերաբար համագործակցում Սիրիայի քրդական ուժերի հետ Սիրիայում գործող ծայրահեղական, ահաբեկչական ուժերի դեմ պայքարում, ինչն էլ զայրացնում է թուրքական կողմին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |