Ռազմական13:23, 10 Ապրիլ 2019
S-400-ների հարցով Մոսկվան պատրաստ է Թուրքիայի հետ նոր պայմանավորվածության

Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել, որ Թուրքիայի հետ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում պատրաստ է նոր պայմանավորվածության:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի S-400 ՀՕՊ համակարգերի մասին հայտարարությանը.
«Ռուսաստանն ունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներ: Ռուսաստանն առիթ է փնտրում, որպեսզի զարգացնի համագործակցությունը Թուրքիայի հետ»:
Պեսկովը, անդրադառնալով Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ Թուրքիան հնարավոր է երկրորդ անգամ համաձայնություն ձեռք բերի S-400-ների գնման շուրջ, նշել է, որ դա նորմալ պրակտիկա է:
Պեսկովի խոսքով` Ռուսաստանը մի շարք երկրների հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ կարևոր ձևաչափ:
«Նման համագործակցությունը կյանքի կոչելու պարագայում երկկողմ հարաբերությունները կհասնեն բարձր մակարդակի: Սա Թուրքիային նույնպես վերաբերում է»,-ասել է Պուտինի մամուլի խոսնակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր. «Եթե ԱՄՆ-ն չվաճառի Պատրիոտ համակարգերը, ապա վաղը մենք կարող ենք գնել S-400-ների երկրորդ խմբաքանակը: Կարող ենք մեկ այլ ՀՕՊ համակարգ էլ գնել»:
Չավուշօղլուն նաև նշել էր, որ Թուրքիային անհրաժեշտ է ոչ թե մեկ S-400, այլև ավելի շատ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |