Տնտեսական07:23, 10 Ապրիլ 2019
Արժույթի միջազգային հիմնադրամը Թուրքիայի համար տնտեսական անկում է կանխատեսում

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) Թուրքիայի համար 2019թ․ 2․5 տոկոս տնտեսական անկում է կանխատեսել։
IMF-ի՝ «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում նաև 2020թ․ Թուրքիայի համար կանխատեսվել է 2․5, իսկ 2024 թ․ համար՝ 3․5 տոկոս տնտեսական աճ։
Զեկույցում նաև հղում է կատարվել Թուրքիայի Նոր տնտեսական ծրագրին և նշվել է, որ երկրի մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար ավելի ծավալուն և վստահելի ծրագրեր ու միջոցառումներ են անհրաժեշտ։
Համաշխարհային տնտեսության համար Արժույթի միջազգային հիմնադրամը նույնպես տնտեսական աճի անկում է կանխատեսել։ Ավելի վաղ 2019թ․ համար արված 3․5 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը փոխարինվել է 3․3 տոկոս ցուցանիշով։ Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը վերջին 6 ամսում արդեն երրորդ անգամ է նվազեցնում ենթադրյալ տնտեսական աճի ցուցանիշները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |