Ցեղասպանություն20:48, 10 Ապրիլ 2019
Թուրքիայի նախագահականի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայում ընդունված բանաձևին
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունն արձագանքել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից նախօրեին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։
Թեմայի շուրջ թուրք պաշտոնյան Twitter-ի էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է.
«Մենք խստորեն դատապարտում ենք մեր ազգի պատմությունն աղավաղելու և քաղաքականացնելու Իտալիայի խորհրդարանի ջանքերը։ Սա անօգուտ, թշնամական և ցավալի մոտեցում է։
Միմյանց հիշողությունների դեմ հարձակում գործելու փոխարեն բոլորս պիտի միասին աշխատենք, որպեսզի երաշխավորենք ճշմարտության գերակայությունը հորինվածքի նկատմամբ»։
Հիշեցնենք, որ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |