Ցեղասպանություն07:10, 11 Ապրիլ 2019
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իտալիայի խորհրդարանի ընդունած բանաձևը
Ապրիլի 10-ին Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող բանաձև։ Թուրքիայի արտգործնախարարությունը այդ առթիվ դատապարտող հայտարարություն է տարածել․
«Զարմանալի չէ, որ բանաձևը ներկայացվել է «Լիգ» կուսակցության կողմից, որի առաջնորդ Մատտեո Սալվինին իր պարտքն է համարում հարվածի տակ դնել թուրք-իտալական հարաբերությունները։ Զարմանալին այն է, որ նշված պալատը «Լիգ» կուսակցության՝ Եվրոպական խորհրդարանում գրաված դիրքն ամրապնդելու նպատակով բեմադրված խաղի գործիք է դարձել», - ասված է հայտարարությունում։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև պնդել է, որ Հայոց ցեղասպանության թեման օրակարգ է բերվում կամ ընտրություններից առաջ, կամ հակաթուրքական համատեքստում՝ շեշտելով, որ այդ ջանքերը կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերի ու կխոչընդոտեն ապագային ուղղված դրական նախաձեռնությունները։
Հայտարարության մեջ նշվել է նաև, որ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի ընդունած բանաձևն անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա Իտալիայի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա․ «Ինչպես պատմությունը քաղաքականացնող մյուս բոլոր նախաձեռնությունները՝ այս բանաձևն էլ Թուրքիայի համար ոչ մի իրավական ուժ չունի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |