Տարածաշրջան08:27, 12 Ապրիլ 2019
Քեմալական կուսակցության ղեկավարն արձագանքել է ապրիլի 24-ի մասին Մակրոնի հրամանագրին

Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագրին։
Twitter-ում արած գրառման մեջ նա մասնավորապես ասել է.
«Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելն անընդունելի է։ Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրները հնարավոր է լուծել ոչ թե երրորդ երկրների չափն անցնող միջամտությամբ, այլև երկու երկրների միջև երկխոսությամբ»։
Թեմայի շուրջ խոսել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ դատապարտելով այդ հրամանագիրը։ Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահի որոշումն անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումները և սահմանափակում է Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատությունը: Նա ֆրանսիացի գործընկերներին խորհուրդ է տվել անդրադառնալ սեփական պատմությանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։
Fransa Cumhurbaşkanı Macron’un, 24 Nisan’ı “Ermeni soykırımını anma günü” ilan etmesi asla kabul edilemez! Türkiye ile Ermenistan arasındaki sorunların çözümü üçüncü ülkelerin haddini aşan müdahaleleriyle değil, kendi aralarındaki diyalogla mümkündür.
— Kemal Kılıçdaroğlu (@kilicdarogluk) April 12, 2019
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |