Տնտեսական09:40, 12 Ապրիլ 2019
Թուրքիայում տարեկան 1 միլիոնով ավելանում է ինտերնետից օգտվողների թիվը

Արդեն 26 տարի է, ինչ Թուրքիայում ապահովվել է ինտերնետային կապ։ 1993թ․ ապրիլի 12-ին Թուրքիայի Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի (ODTÜ) տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում առկա երթուղիչների օգտագործմամբ Փոստային և հեռագրային ծառայությունների գլխավոր վարչության (PTT) տրամադրած 64 կբ/վ կապի միջոցով Թուրքիան առաջին անգամ միացավ ամերիկյան NSFNet-ին։
Ըստ վիճակագրության՝ վերջին տարիներին Թուրքիայում տարեկան 1 միլիոնով ավելանում է ինտերնետից պարբերաբար և ակտիվորեն օգտվողների թիվը։ 82․44 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում 76․34 մլն բջջային բաժանորդ և 59․36 մլն ինտերնետից օգտվող քաղաքացի կա։
Եթե 5 տարի առաջ ինտերնետից օգտվում էր երկրի բնակչության 50 տոկոսը, ապա այսօր նրանք կազմում են բնակչության 84 տոկոսը։ Ընդ որում՝ ինտերնետից օգտվողների 43 տոկոսը նախընտրում է անգամ հեռուստատեսային ծրագրերին հետևել ինտերնետի միջոցով։ Մեծ է նաև սոցիալական ցանցերից օգտվողների թիվը․ շուրջ 52 տոկոս։ Թուրքիայում ամենից շատ օօգտատերեր ունեն Youtube, Instagram, Whatsapp և Facebook հարթակները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |