Ռազմական07:27, 15 Ապրիլ 2019
Ամերիկացի պաշտոնյա. «Թուրքիան ի զորու չի լինի դիմանալ պատժամիջոցներին»

ԱՄՆ-ի պետքարտուղարության աշխատակից, աշխարհաքաղաքականության հարցերով մասնագետ Ջոն Սիթիլիդեսը զգուշացրել է, որ եթե ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը մատակարարվեն թուրքական կողմին, ապա ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կարող է չեղարկել ամերիկյան F-35 կործանիչների պահեստամասերի արտադրությունը Թուրքիայում։
Ինչպես հայտնի է, ամերիկյան կողմը բազմիցս զգուշացրել է, որ եթե Թուրքիան ստանա ռուսական համակարգերը, ապա այդ դեպքում Թուրքիան չի ստանա թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված ամերիկյան նոր սերնդի «F-35» կործանիչները։
«Ասեմ, որ ամերիկյան ղեկավարությունը շատ լուրջ է տրամադրված Թուրքիայի հետ F-35-ների պայմանագիրը չեղարկելու հարցում։ Իհարկե, Արիզոնա նահանգի բազային 3 միավոր F-35 է ուղարկվել։ Թուրք օդաչուներն այնտեղ շարունակում են վերապատրաստվել, սակայն այդ ինքնաթիռները Թուրքիային չեն հանձնվելու։ Եթե իրականացվի S-400-ների պայմանագիրը, ապա չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այդ ինքնաթիռները կհանձնի Անկարային»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Անդրադառնալով այն հնարավոր տնտեսական պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ն կարող կիրառել Թուրքիայի դեմ, Սիթիլիդեսն ասել է.
«Թրամփը շատ հստակ խոսեց տնտեսական առումով Թուրքիային պատժելու հարցում։ Թուրքիան ի զորու չի լինի դիմանալ նման պատժամիջոցների»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |