Իրավական12:07, 15 Ապրիլ 2019
Դիարբեքիրում ընդդիմադիր թեկնածուի մանդատը տրվել է իշխող կուսակցության թեկնածուին

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովի (ԲԸՀ) որոշմամբ` Դիարբեքիրի Բաղլար շրջանում համայնքապետի մանդատը ՏԻՄ ընտրություններում հաղթած քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թեկնածուի փոխարեն տրվել է իշխող կուսակցության թեկնածուին:
Բաղլարի շրջանում երկրորդ ամենաբարձր քվեն ստացած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) թեկնածու Հյուսեին Բեյօղլուն համայնքապետի իր մանդատը ստացել է Դիրաբեքիրի նահանգային ընտրական հանձանժողովից:
AKP-ի թեկնածու Բեյօղլուն բողոքարկել էր, որ HDP-ի թեկնածու Զեյյաթ Ջեյլանը չի կարող մանդատ ստանալ, քանի որ խախտել է պահանջվող օրինակարգը:
Բեյօղլուի հայցադիմումի մեջ առաջ էր քաշված այն պնդումը, որ մարտի 31-ին Բաղլարի համայքապետի ընտրություններին HDP-ի ներկայացրած թեկնածուին չպետք է մանդատ տրվի, քանի որ չի համապատասխանում ընտրության պահանջներին և փոխարենը մանդատը պետք է տրվի երկրորդ ամենաբարձր ձայները հավաքած թեկնածուին:
HDP- ն ապօրինի է համարել ԲԸՀ-ի որոշումը և արտահերթ բողոքարկման դիմում ներկայացրել:
Նշենք, որ HDP-ի թեկնածու Զեյյաթ Ջեյլանը Բաղլարի համայնքապետի ընտրություններում հավաքել էր ձայների 70%-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |