Քաղաքական13:58, 15 Ապրիլ 2019
Էրդողանի թիմն ուսումնասիրում է նոր ընտրությունների հնարավորությունը
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ մտերիմ անձնական հարաբերություններով հայտնի լրագրող Ֆեհիմի Քորուն ուշագրավ տեսակետներ է հայտնել Ստամբուլում չհանգուցալուծվող հետընտրական գործընթացի վերաբերյալ:
Քորուն իր վերջին հոդվածում պնդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (AKP-ԱԶԿ) վերջին օրերի գործողություններով ցույց է տալիս, որ ամեն ինչի պատրաստ է «Էրդողանի քաղաքական արկածների համար բոլոր գեղեցիկ բաների սկիզբը դարձած» Ստամբուլը ձեռքից բաց չթողնելու համար: Ըստ լրագրողի՝ իշխանության տարբերակներից մեկն էլ քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելն է:
«Սակայն մյուս կողմից էլ մտավախություն ունեն, որ նոր ընտրություններ անցկացնելու դեպքում կարող է ավելի մեծ տոկոսային տարբերությամբ պարտություն գրանցվել»,- գրել է Քորուն՝ նշելով, որ հնարավոր նոր ընտրությունների դեպքում գրանցվելիք պատկերի մասին ճշգրիտ պատկերացում ունենալու համար ԱԶԿ-ն իր սոցոլոգիական ընկերություններին պատվիրել է հարցումների կատարել:
«Քվեների վերահաշվարկի համար մի շարք պատճառներ են նշվել, ներկայացված բոլոր հիմքերն էլ կարող են ճիշտ լինել, սակայն ըստ իս ամենակարևոր պատճառն այն է, որ վերահաշվարկի ընձեռած ժամանակամիջոցում ԱԶԿ-ի սոցիոլոգիական կազմակերպությունները փորձում են գտնել այն հարցի պատասխանը, թե ինչ արդյունք կստացվի նոր ընտրություններ անցկացնելու պարագայում»,- նշել է լրագրողը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |