Հասարակական13:45, 15 Ապրիլ 2019
Թուրքիայում գործազրկության մակարդակը հասել է 14․7 տոկոսի
2019թ․ հունվարին Թուրքիայում գործազրկության մակարդակն աճել է 3․9 միավորով՝ հասնելով 14․7 տոկոսի։ Գործազուրկների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 1 մլն 259․000-ով՝ կազմելով 4 մլն 668․000։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2019թ․ հունվարին գործազրկությունը 1․2 տոկոսով աճել է նաև նախորդ ամսվա համեմատ։
Հունվարի դրությամբ Թուրքիայում աշխատանք ունեցողների թիվը նվազել է 872․000-ով՝ կազմելով 27 մլն 157․000 կամ 44․5 տոկոս։
2018թ․ նույն ամսվա համեմատությամբ 2019թ․ հունվարին 387․000-ով ավելացել է աշխատունակ քաղաքացիների թիվը՝ հասնելով 31 մլն 825․000-ի։ Այլ կերպ ասած՝ աշխատունակ քաղաքացիների թիվն աճել է 0․1 տոկոսով՝ կազմելով երկրի բնակչության 52․2 տոկոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |