Միջազգային07:51, 16 Ապրիլ 2019
Թուրք վերլուծաբան․ «ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիային դուրս մղել Միջերկրականից»
Թուրքական «Habertürk» թերթի թղթակից Սերդար Թուրգութն անդրադարձել է սենատորներ Բոբ Մենենդեսի և Մարկո Ռուբիոի կողմից օրեր առաջ ԱՄՆ սենատին ներկայացված նախագծին։
Բացի այն, որ տվյալ նախագծով ամերիկացի կոնգրեսականները կառավարությանն առաջարկում են դադարեցնել Թուրքիային F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը, նրանք նաև անդրադարձել են Միջերկրական ծովի արևելյան հատվածում անվտանգության և էներգետիկ համագործակցության զարգացման հարցերին։
Թուրք վերլուծաբանի կարծիքով՝ մինչ օրս ԱՄՆ-ում դեռ չէր ներկայացվել որևէ նախագիծ, որը Թուրքիային սպառնար այսչափ բացասական հետևանքներով։
«Հավատացեք, երբ ես կարդացի այդ օրինագիծն ամբողջությամբ, կարծեք թե գլխիս եռացող ջուր լցնեին։ Եթե նախգիծն ինձ պես ուշադիր կարդաք, կտեսնեք, որ դրա իրական նպատակը Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանից Թուրքիային դուրս մղելն է», - նշել է Թուրգութը։
Հեղինակը ուշադրություն է հրավիրել ԱՄՆ-ի՝ Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի հետ էներգետիկ ոլորտում սկսած համագործակցության վրա, ինչպես նաև այն հանգամանքի վրա, որ Կիպրոսն ամերիկյան զորքի ու զենքի տեղակայման նոր հնարավորություններ է ստեղծում, իսկ ԱՄՆ-ն իր հերթին պարտավորվել է Կիպրոսին նոր զինատեսակներ մատակարարել։
«Օրինագծի արտաքին սպառնալիքների վերաբերյալ հատվածում նախ խոսվում է ահաբեկչական խմբավորումների մասին, ապա ակնարկ է արվում, որ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու դեպքում Թուրքիան ևս նույն կերպ կընկալվի։ Այս բաժնում կրկին խոսվում է այն մասին, որ նման պարագայում Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կարող են կիրառվել։ Նրանք վատ մտադրություններ ունեն Թուրքիայի դեմ, այս նախագծի ամեն նախադասությունից վատ հոտ է փչում», - գրել է Թուրգութը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |