11:21, 17 Ապրիլ 2019
Անկարայում կայացել է Լուկաշենկոյի և Էրդողանի հանդիպումը
Անկարայում կայացել է Թուրքիայի և Բելառուսի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը։ Ինչպես հայտնի էր, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել էր Անկարա։
Սա 23 տարվա մեջ Լուկաշենկոյի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա։
Էրդողանն ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ 2 երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի կզարգանան: Թուրքիայի նախագահը առանձնացրել է տնտեսական համագործակցությունը, մասնավորապես կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտներում: Տեղեկացրել է, որ կողմերը նպատակ ունեն առևտրաշրջանառությունը հասցնել 1.5 միլիարդ դոլարի: Ըստ Էրդողանի՝ երկուստեք խրախուսվելու են գործարար ներդրումները:
Ուշագրավ է այն, որ Էրդողանը Լուկաշենկոյին շնորհակալություն է հայտնել գյուլենական համայնքի դեմ պայքարում աջակցելու համար: Հիշյալ կառույցը Թուրքիայում համարվում է ահաբեկչական:
Նշվում է, որ հանդիպման շրջանակներում Թուրքիայի և Բելառուսի միջև 6 պայմանագիր է ստորագրվել, որոնցից մեկը վերաբերում է ռազմարդյունաբերական համագործակցությանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
ԱՄՆ-ն արհեստական բանականության համար կիրառվող չիպերի արտահանման սահմանափակումներ է մտցրել մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի համար:
Էրդողանը և Խուրելսուխին կստորագրեն համագործակցության մասին ավելի քան 10 համաձայնագիր։
Հոդվածում նշվել է, որ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում եվրոպական երկրների համար:
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Բեշիքթաշի քաղաքապետի կալանավորումից հետո հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարությամբ։
2009-ին 116 ռազմարդյունաբերական ընկերություն ունեցող պետությունն այժմ 3000 ընկերության տեղական արտադրանքի մասին է խոսում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |