Տնտեսական12:49, 18 Ապրիլ 2019
Թուրքիան 4-րդն է Bloomberg-ի «Թշվառության ինդեքսում»

Ամերիկյան «Bloomberg» գործակալության կազմած «Թշվառության ինդեքսում» Թուրքիան 62 երկրների ցանկում 4-րդ տեղն է զբաղեցրել։ Արդեն հինգերորդ անգամ հրապարակվող այս տարեկան զեկույցում հիմք են ընդունվում ուսումնասիրվող երկրներում առկա գնաճի (ինֆլյացիա) և գործազրկության մակարդակը։
Ըստ այդմ՝ ամենաթշվառ երկրների առաջատար հնգյակում տեղ են գտել Վենեսուելան, Արգենտինան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան և Հունաստանը։
Նախորդ տարի Թուրքիան 26.8 միավորով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Այս տարի Թուրքիան նույն հորիզոնականում ստացել է արդեն 30․2 միավոր։ Ընդ որում՝ 3-րդ տեղը զբաղեցրած Հարավաֆրիկյան Հանրապետության և Թուրքիայի միջև նախորդ տարի միավորների տարբերությունը 5 էր, այս տարի այդ տարբերությունը հասել է 2․1 միավորի։
2018թ․ Թուրքիայում տարեկան գնաճի մակարդակը 20 տոկոս էր, ինչը վերջին 16 տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։ Իսկ 2019թ․ մարտի դրությամբ հրապարակված հաշվարկների համաձայն՝ 2019թ․ տարեկան գնաճի մակարդակը կազմում է 19․7 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գներն աճել են 30 տոկոսով։
Նշենք նաև, որ օրեր առաջ Թուրքիայի վիճակագրական ընկերության կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ Թուրքիայում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ 3.9 միավորով ավելանալով հասել է 14․7 տոկոսի։
Ցանկի ամենավերջին հորիզոնականները զբաղեցրել են Թայլանդը, Շվեյցարիան, Սինգապուրը, ինչը նշանակում է, որ ինֆլյացիայի և գործազրկության մակարդակն այս երկրներում ամենից ցածր է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |