Հասարակական15:48, 18 Ապրիլ 2019
Թուրքիայում հեռուստաընկերություններից մեկը տուգանվել է ընդդիմության առաջնորդին մահապատժով սպառնալու համար
Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովի կողմից թուրքական «AKİT TV» և «KRT» հեռուստաալիքները ենթարկվել են դրամական տուգանքների: Պատճառն այս հեռուստաալիքների եթերում հնչած վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքներն են`ուղղված Աթաթուրքին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին:
Մասնավորապես իշխանամետ «Akit TV» (Աքիթ Թիվի) հեռուստաալիքի թղթակից Մեհմեթ Օզմենը հաղորդումներից մեկի ժամանակ Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրել է ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու և նրանց համակրելու մեջ` նշելով, որ նման մարդիկ պետք է թուրք հասարակության պահանջով կախաղան բարձրացվեն:
Նույն հեռուստաալիքը եթերով վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նաև Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին: Դրանք Գերագույն հանձնաժողովի կողմից բնութագրվել է` անթույլատրելի:
Իսկ ահա Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանքներ են տեղ գտել «KRT» (Սև ծովի ալիք) հեռուստաալիքի եթերում:
Բոլոր դեպքերի համար կիրառվել են դրամական տուգանքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |