08:26, 19 Ապրիլ 2019
Էրդողանի մամուլի խոսնակն ակնկալում է, որ Թրամփն այս տարվա ընթացքում կայցելի Թուրքիա
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում խոսել է նաև Սիրիայի հարցի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր այցի մասին։
Քալընը նշել է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը պետք է շարունակվի և Սիրիայի հյուսիսում դե ֆակտո պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ Թուրքիայի վերահսկողության տակ։ Քալընի պնդմամբ` անվտանգության գոտին դե յուրե արդեն ստեղծվել է, որն իր մեջ ներառում է նաև Մանբիչ քաղաքը։
Մամուլի խոսնակը կարևորել է Ռուսաստանի հետ Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցի մասին բանակցությունները։ Նա կարևորել է Սիրիայում նոր սահմանադրության ստեղծումը։
Քալընի խոսքերով, Թուրքիայի առաջնահերություններից է, որ ապառազմականացված գոտի հայտարարված Իդլիբի վերաբերյալ համաձայնոթյունները իրականացվեն և դա կրի շարունակական բնույթ։
Անդրադառնալով Իրանի արտգործնախարարի՝ Սիրիա, այնուհետև Թուրքիա կատարած այցերից հետո առաջացած խոսակցություններին, թուրք պաշտոնյան հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիայի և Սիրիայի կառավարական ռեժիմի միջև կա ուղիղ կապ։
«Սիրիայի կառավարական ռեժիմի հետ որևէ երկխոսության մասին խոսք չկա։ Եթե մենք ցանկանում ենք որևէ հաղորդագրություն հղել կառավարական ռեժիմին, մենք դա անում ենք Ռուսաստանի և Իրանի միջոցով»,-եզրափակել է Քալընը։
Անդրադառնալով Թրամփի հնարավոր այցին, Քալընը ասել է, որ Թուրքիան նման ակնկալիք ունի և ԱՄՆ-ում էլ չեն բացառում, որ նման այց այս տարվա ընթացքում կարող է տեղի ունենալ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունները սրված են։ Դա պայմանավորված է, Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի առքով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Օրակարգում են եղել Սիրիայի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |