06:31, 19 Ապրիլ 2019
«Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ». Ֆրանսիացի պատգամավոր.
Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներին մասնակցած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոնյա Քրիմին հարցազրույց է տվել Euronews լրատվամիջոցի թուրքական ծառայությունը։
Ինչպես հայտնի է Անթալիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ Քըրմիի և Չավուշօղլուի միջև միջադեպ էր տեղի ունեցել՝ Հայոց ցեղասպանության թեմայով։
Չավուշօղլուին զայրացրել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահի խոսքերին տված Քրիմիի արձագանքը։ Վերջինիս արձագանքին ի պատասխան՝ Չավուշօղլուն Ֆրանսիային մեղադրել էր Ռուանդայում և Ալժիրում կոտորածներ կազմակերպելու մեջ։
Անդրադառնալով այս միջադեպին՝ Քրիմին «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է.
«Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է ժողովորդավարության մասին դասեր տալ Ֆրանսիային։ Գիտեմ, որ մեր ժողովրդավարությունը կատարյալ չէ, սակայն, համենայն դեպս, Ֆրանսիայի բանտերում լրագրող չկա»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսի նախագահ Շենթոփը դատապարտել էր Ֆրանսիայի նախագահին՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Օրակարգում են եղել Սիրիայի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |