Ցեղասպանություն09:51, 19 Ապրիլ 2019
Բելգիայի թուրքական կազմակերպությունները հետևում են Հայոց ցեղասպանության ժխտման հնարավոր քրեականացմանը
Բելգիայում թուրքական հասարակական կազմակերպությունների կոորդինացման ղեկավար Ջոշքուն Բեյազգյուլը հայտնել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են Բելգիայի ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ժխտումը որպես ռասիզմի դրսևորում որակելու մասին քննարկումներին:
Կոորդինացնող մարմնի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մենք տեղյակ ենք, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատում ապրիլի 24-ին քննարկվելու է ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ իրականացված հանցագործությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծ։ Այդ նախագծում ճիշտ ենք համարում այն մոտեցումը, ըստ որի՝ քրեականացումը կվերաբերի միջազգային դատարանների որոշմամբ ճանաչված դեպքերին միայն»։
Այնուամենայնիվ, Բելգիայում թուրքական կազմակերպությունները մտավախություն ունեն, որ նախագծում տեղ կգտնեն այնպիսի ձևակերպումներ, որոնք ժխտման քրեականացումը կտարածեն նաև Հայոց ցեղասպանության վրա։ Այդ իսկ պատճառով իրենց հայտարարությունների մեջ շեշտում են այս գործընթացին ուշի ուշով հետևելու հանգամանքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |