Տարածաշրջան13:39, 19 Ապրիլ 2019
Թուրքերին վրդովվեցրել է Մակրոնի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի պատվիրակության հանդիպումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Ելիսեյան Պալատում հանդիպել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDG) խմբավորման պատվիրակության հետ, ինչը մեծապես վրդովեցրել է թուրքական լրատվամիջոցներին։
SDG-ի պատվիրակության կազմի մեջ ընգրկված է եղել նաև Ֆրանսիայում Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ներկայացուցիչ Խալիդ Իսան։ Ի դեպ, PYD-ի ռազմական թևը՝ YPG-ն, ոչ պաշտոնապես մտնում է SDG-ի կազմի մեջ, որին Թուրքիան YPG-ի պես համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքական աղբյուրը SDG-ին էլ է անվանում ահակբեկչական կառույց:
Թուրքական աղբյուրը, հղում անելով քրդական աղբյուրներին, նշում է, որ Մակրոնը SDG-ին իր աջակցությունն է հայտնել Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում։ Ֆրանսիայի նախագահը կարևորել է Սիրիայում կայունության հաստատումը։ Ըստ տեղեկությունների՝ Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան հնարավորինս կաջակցի Սիրիայի ժողովրդի հումանիտար օգնություն տրամադրելու հարցում:
Հիշեցնենք, որ SDG-ն ձևավորվել է 2015թ. հոկտեմբերի 10-ին: Դրա կազմի մեջ են մտնում քրդական YPGն, արաբական տարբեր ընդդիմադիր խմբավորումներ, ինչպես նաև ասորական և թուրքոմանական խմբավորումներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |