Քաղաքական06:39, 22 Ապրիլ 2019
Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմադիր լիդերի վրա (տեսանյութ)
Ապրիլի 21-ին Թուրքիայի Անկարա նահանգի Չուբուք շրջանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Ընդդիմադիր կուսակցապետը մասնակցում էր մի քանի օր առաջ Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։
Արարողության ժամանակ հավաքվածներից ոմանք սկսել են վիրավորական խոսքեր հնչեցնել Քըլըչդաչօղլուի հասցեին։ Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են տարածքից հեռացնել ընդդիմադիր լիդերին, անհայտ անձը բռունցքով հարվածել է Քըլըչդարօղլուի դեմքին։ Հարվածի պահը ֆիքսել են տեսախցիկները։ Ավելի ուշ անվտանգության աշխատակիցների ձեռնարկած միջոցների շնորհիվ Քըլըչդարօղլուն տեղափոխվել է մոտակա տներից մեկը։ Ամբոխից կոչեր են հնչել վառել այդ տունը:
Դեպքի վայրում է եղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով փորձել է բազմությանը հանգստացնել և հանդես է եկել հանդարտվելու կոչերով։ Նա անգամ մուտք է գործել այն տուն, որտեղ պատսպարվել է ընդդիմադիր գործիչը։
Ավելի ուշ ժանդարմերիայի օգնությամբ Քըլըչդարօղլուին հեռացրել են վտանգի վայրից։ Թուրքական աղբյուրները հաղորդում են, որ դեպքից հետո Քըլըչդարօղլուի առողջական վիճակը լավ է։
Տեղի ունեցած հարձակումը խստորեն դատապարտել են Թուրքիայի մի շարք քաղաքական գործիչներ ընդդիմադիր և իշխանական շրջանակներից, ինչպես օրինակ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակը, Թուրքիայի արդարադատության նախարարը, ներքին գործերի նախարարը և ուրիշներ։ Դատապարտողների թվում է եղել նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Անկարայի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննությամբ պարզվել է հարձակմանը մասնակցած 6 անձանց ինքնությունը։ Նշվում է, որ այդ անձինք կհայտնաբերվեն ու կձերբակալվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |