Քաղաքական09:10, 22 Ապրիլ 2019
Թուրքիայում ընդդիմադիր լիդերին բռունցքով խփած անձը իշխող կուսակցությունից է
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակ Օմեր Չելիքն անդրադարձել է ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ կատարված հարձակմանը: Չելիքը նշել է, որ թուրք զինվորների թաղման արարողությանը մասնակցած ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսկացության» (ԺՀԿ-CHP) նախագահ Քըլըչդարօղլուի վրա հարձակվածներից մեկն իրենց (AKP) կուսակցության անդամներից է:
«Որոշում է կայացվել Քըլըչդարօղլուին հարվածած Օսման Սարըգյունին ուղարկել նահանգային կարգապահական հանձնաժողով: Նրան ներկայացվել է կուսակցության անդամությունից հրաժարականի պահանջ»,-ասել է Չելիքը՝ շեշտելով, որ AKP-ն դեմ է ցանկացած բռնության:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Թուրքիայի Անկարա նահանգի Չուբուք շրջանում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր կուսակցապետ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։ Ընդդիմադիր կուսակցապետը մասնակցում էր մի քանի օր առաջ Թուրքիայի Հաքքարի նահանգում քուրդ զինյալների հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորների թաղման արարողությանը։
Արարողության ժամանակ հավաքվածներից ոմանք վիրավորական խոսքեր են հնչեցրել Քըլըչդաչօղլուի հասցեին։
Այն պահին, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են տարածքից հեռացնել ընդդիմադիր լիդերին, մեկը բռունցքով հարվածել էր Քըլըչդարօղլուի դեմքին։ Հարվածի պահը ֆիքսել են տեսախցիկները։
Անվտանգության աշխատակիցների ձեռնարկած միջոցների շնորհիվ Քըլըչդարօղլուն տեղափոխվել է մոտակա տներից մեկը։ Ամբոխից կոչեր էին հնչել վառել այդ տունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |