Հոդված13:28, 23 Ապրիլ 2019
Թուրք վերլուծաբանը կարծում է, որ Պուտինն է փրկելու Էրդողանին S-400-ների շուրջ ստեղծված իրավիճակից
Թուրք սյունակագիր Ջան Աթաքլըն ուշագրավ հոդված է հրապարակել թուրքական ընդդիամդիր պարբերականներից մեկում, որտեղ անդրադարձ է կատարում ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը պատրաստվում է դրանք մատակարարել Թուրքիային։
«Հանրությունը կարող է չնկատել, որ S-400-ների շուրջ ստեղծված իրավիճակն ամենամեծ դժբախտությունններից մեկն է Թուրքիայի համար։ Հարցի էությունն այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում է, որ իր երկիրը ՀՕՊ համակարգերի կարիք ունի։ Նա ասում է, որ Թուրքիան բազմիցս դիմել է ԱՄՆ-ին՝ Patriot համակարգեր ձեռքբերելու համար, բայց ԱՄՆ-ն հրաժավում է վաճառել դրանք։ Էրդողանը փնտրտուքի մեջ է ընկնում այլընտրանքային ՀՕՊ համակարգեր ձեռքբերելու համար։
Այնուհետև կապ է հաստատում Պուտինի հետ և սկսում հավակնել ժամանակակից S-400-ներին։ Պուտինն անմիջապես համաձայնում է։ Էրդողանը միանգամից ստորագրում է պայմանագիրը և կանխավճար տալիս։ ԱՄՆ-ն սկսում է դրանից անհանգստանալ և սպառնալ պատժամիջոցներով։
Արդյո՞ք Թուրքիան ճիշտ քայլ է անում, երբ ձգտում է ստեղծել սեփական ՀՕՊ համակարգեր։ Անշուշտ, այո։ Արդյո՞ք Թուրքիան արդարացի քայլ արեց, երբ չստանալով իր ուզածը, այլ աղբյուրներ փնտրեց։ Անշուշտ, այո։
ԱՄՆ-ն կարո՞ղ է մեր դեմ կիրառել շանտաժ և սպառնալիք։ Իհարկե ոչ։ Նույն Էրդողանը ԱՄՆ-ի հասցեին նման սպառնալիքներ հնչեցրեց, երբ ասաց, որ մենք արդեն որոշում ենք կայացրել և մեզ ոչ մեկ չի կարող հետ կանգնեցնել։ Ծափահարություններ ... Լավ , իսկ արդյո՞ք մենք կգնենք այդ համակարգերը ստեղծված իրավիճակում։
Չեմ կարծում։ Թուրքիան նախկինում էլ նման արկածախնդրության մեջ ընկավ։ Ի պատասխան դրան, այդ ժամանակ Էրդողանը նույնպես դաշինք կնքեց, սակայն արդեն ոչ թե ռուսների, այլ չինացիների հետ։ Վերջնական արդյունքում մենք հրաժարվեցինք նաև չինական ՀՕՊ համակարգերից։ Այժմ լիովին այլ իրավիճակ է։ Այժմ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ ավելի մեծ ճնշում է գործադրում։ Էրդողանն այժմ ավելի վճռական հայտարարություններով է հանդես գալիս, երբ ասում է, որ Անկարան գնելու է ռուսական ՀՕՊ համակրգերը։ Սակայն Էրդողանին դա անել չի հաջողվի և այդ հարցում նրան օգնության կհասնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ինձ մի ասեք, թե դա հնարավոր չէ։ Եթե մենք գնենք այդ ՀՕՊ համակարգերը Ռուսաստանից, կվատացնենք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, դա անխուսափելի իրողություն է։ Թուրքիան դրանից կտուժի ավելի շատ։ Դա գիտակցում են թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի նախագահները։ Պուտինին ձեռնտու է, որ Թուրքիան մի կողմից ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցն է, իսկ մյուս կողմից Ռուսաստանի լավ բարեկամը։ Պուտինն այժմ չի ցանկանում, որ Թուրքիան անջատվի ՆԱՏՕ-ից և արևմտյան բլոկից: Ու չի ցանկանում Թուրքիայի պատճառով ԱՄՆ-ի հետ վեճի մեջ ներքաշվել։ Դժվար չէ կռահել, որ ՆԱՏՕ-ից անջատվելուց հետո Թուրքիան կփորձի Ռուսաստանի հետ ստեղծել դաշինք, որը չի բխի ռուս-թուրքական շահերից։ Անվտանգային համակարգը փոխելու` Թուրքիայի և Ռուսաստանի փորձերը ֆինանսական առումով խնդիրներ կառաջացնեն։ Պուտինին ավելի շատ ձեռնտու է, որ Թուրքիան մնա ՆԱՏՕ-ի անդամ և լինի Ռուսաստանի լավ բարեկամը։
Գալով եզրահանգման՝ նշենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի մատակարարման պարագայում մեծ խնդիրներ ենք ունենալու։ Էրդողանի էգոն դեռ նրան թույլ չի տալիս ասել՝ մենք չենք գնի ռուսական համակարգերը, ինչպես չինական ՀՕՊ-երի դեպքում եղավ։ Բայց հնարավոր է, որ այդ հարցում իրեն օգնության հասնի Պուտինը և ասի չենք մատակարարում S-400-ները։
Որոն՞ք են դրա հիմքերը։ Մի՞թե ԱՄՆ-ն չէր, որ ի սկզբանե ասում էր. «Եթե Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը տեղակայվեն Թուրքիային մատակարարվելիք F-35-ների կողքին, ապա ռուսական կողմը տեղեկություններ կհավաքի ամերիկյան կործանիչների մասին։ Նույն կերպ ռուսական կողմը կարող է ասել, թե նման պարագայում ամերիկացիները կարող են ծանոթանալ S-400-ի տեխնոլոգիաների հետ։ Պուտինը կարող է ասել նաև, որ Թուրքիան մեր լավ բարեկամն է, բայց մենք չենք ցանկանում հարաբերություններն ավելի վատացնել ԱՄՆ-ի հետ ինչ-որ ՀՕՊ համակարգերի պատճառով։ Այսպիսով կա հավանականություն, որ մենք չենք գնի ռուսական ՀՕՊ համակարգերը և կմոռանանք դրա մասին, կարծես ոչինիչ էլ չէր եղել»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեէսկալացիան Սիրիայում ինչու՞ անմիջապես հաջորդեց Լիբանան-Իսրայել հրադադարին։
Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթհուլլահական կազմակերպության» առաջնորդի մահվան լուրն ի՞նչ արձագանք գտավ Թուրքիայում։
Երևան-Անկարա հարաբերությունների առնչությամբ հաճախ կարելի է հանդիպել այն խոսքին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում, այլ ոչ թե Անկարայում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ալի Խամենեին նույնպես մեկնաբանել է իրավիճակը՝ Ասադի տապալման համար պատասխանատու համարելով ԱՄՆ-ին և Իսրայելին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրելով Թուրքիային։
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Նոբելյան մրցանակակիր տնտեսագետն Անթալիայում ունեցած ելույթ է ունեցել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ։
Նշվել է, որ թուրքական «Baykar»-ը անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 27 երկրի։
Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վճռաբար արձագանքել Իսրայելի գործողություններին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |