Ցեղասպանություն14:49, 24 Ապրիլ 2019
Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺՀԿ) Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարություն է տարածել:
HDP-ի հայտարարության մեջ նշվել է, որ իրենք կիսում են 104 տարվա ցավը և հարգանքով հիշում զոհվածներին: Նաև շեշտվել է, որ 1915-ին կատարվածը ծրագրված ցեղասպանություն էր:
«1915թ. ապրիլի 24-ին սկսված Մեծ եղեռնից, որը այլ բան չէր, քան ծրագրված ցեղասպանություն էթնիկ և կրոնական հողի վրա, արդեն անցել է 104 տարի: Գործընթացը սկսվեց 200-ից ավել հայ մտավորականներին տներից հանելով և մահվան ուղարկելով, շարունակվեց 100 հազարավոր հայերի աքսորով ու մեծամասնության համակարգված սպանությամբ»,-նշվել է հայտարարությունում:|
Քրդամետ կուսակցությունն ընդգծել է, որ այսօր էլ շարունակվում է այն նպատակադրված քաղաքականությունը, որը միտված է բազմազանությունը ջնջելուն և միատարր հասարակություն ստեղծելուն, «մեկ ազգ, մեկ կրոն և մեկ լեզու» գաղափարը գերակա դարձնելուն, այս տարածքներում տարբեր ժողովուրդների և դավանանքների գոյությունը մոռացության մատնելուն: Դեռևս համընդհանուր կերպով չի ընդունվել, որ որևէ էթնիկ խումբ, լեզու, մշակույթ կամ կրոն մյուսների նկատմամբ չունի առավելություն:
Հայտարարության մեջ կարևորվել է հանուն համատեղ ապագայի, ինչպես նաև միմյանց հասկանալու և վերքերը ազնիվ մոտեցմամբ ամոքելու համար մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումը և պատմական իրողությունների հետ առերեսումը, տուժած ժողովուրդներից ներողություն խնդրելը և արդարադատության միջոցներին դիմելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |