Ցեղասպանություն15:07, 24 Ապրիլ 2019
Ստամբուլի ոստիկանությունը թույլ չի տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում անցկացնել
Թուրքական ոստիկանությունը չի թույլատրել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակման արարողություն անցկացնել: Նշվում է, որ միջոցառումը նախաձեռնել էր «Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի ու խտրականության դեմ հանձնաժողովը:
Ոստիկանությունը պատճառաբանել է, որ Ստամբուլի իշխանությունները չեն արտոնել արարողության իրականացումը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Սուլթանահմեթ հրապարակում է գտնվել նաև մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Ավելի ուշ Փայլանը միջոցառմանը մասնակցելու նպատակով Ստամբուլ եկած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների հետ միասին մամուլի ասուլիս անցկացնելու նպատակով հեռացել է հրապարակից: Ասուլիսը տեղի է ունենալու Մարդու իրավունքների ասոցիացիայի շենքում:
Թեմայի վերաբերյալ թուրքական «Evrensel» լրատվական կայքին տված մեկնաբանության մեջ Փայլանը հիշեցրել է, որ ամեն տարի այդ նույն հրապարակում մամուլի ասուլիս է անցկացվել 1915-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունների ու սպանությունների թեմայով:
«Այս տարի հիշատակի միջոցառումն արգելվեց: Ոստիկանությունը մեզ տեղեկացրեց, որ արգելվել է: Չկարողացանք իրացնել սահմանադրությամբ մեզ տրված մամուլի ասուլիս անցկացնելու իրավունքը»,- ասել է Փայլանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպնության խնդրին լուծում չգտնող իշխանությունը նախընտրում է լռեցնել ու ճնշել հանրությանը:
«Բոլոր այն հանցագործությունները, որոնց հետ չեն առերեսվում, կրկնվում են և, ցավոք, այսօր էլ տեսնում ենք այդ հանցագործությունների կրկնության հետևանքները»,- ասել է հայ պատգամավորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |