Տարածաշրջան12:06, 25 Ապրիլ 2019
Թրամփն ու Էրդողանն առաջիկա հանդիպումների ժամանակ կքննարկեն S-400-ների հարցը
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները առաջիկայում 2 անգամ առանձին հանդիպում են ունենալու։ Ըստ թուրքական աղբյուրների՝ նշյալ հանդիպումներից մեկը կայանալու է Ճապոնիայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում։ Մյուս հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախագահների ժողովի ընթացքում։
Ինչպես հաղորդվում է, հանդիպման օրակարգային թեմաներն են լինելու Թուրքիային մատակարարվելիք ռուսական «S-400» զենիթահռթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սիրիայի քրդական ուժերի հարցը, որոնց Անկարան համարում ահաբեկչական։
Քննարկվելու է նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթթուլահ Գյուլենի արտահանձման հարցը։ Նշվում է, որ այս հարցով նախորդ տարվա փետրվարին ստեղծվել էր թուրք-ամերիկյան աշխատանքային խումբ։
Էրդողան-Թրամփ հանդիպման ժամանակ խոսվելու է ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշման մասին։ Կողմերը կանդրադառնան նաև Գոլանի բարձունքների խնդրին, որոնք ԱՄՆ-ն ճանաչել է որպես Իսրայելի տարածք։
Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքները խնդրահարույց տարածք է Սիրիայի և Իսրայելի միջև։ Դրանց մեծ մասը 1967թ. արաբաիսրայելական պատերազմից հետո վերահսկվում է Իսրայելի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքային միավորը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ է հետևում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին։
Թուրքիայի արևելյան Բալըքշեհիր նահանգի Քարեսիի շրջանում պայթյուցիկ նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Օրակարգում են եղել Սիրիայի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |