Քաղաքական09:48, 25 Ապրիլ 2019
Թուրքիան իր ներխուժած սիրիական Աֆրինի շուրջը պատ է կառուցում
Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» (ÖSO-ՍԱԲ) զինված խմբավորուման ստորաբաժանումները 2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։
Այժմ էլ Թուրքիան որոշել է պատ կառուցել իր ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրինի շուրջ:
Թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքը, հղում անելով քրդական «Rudaw»-ին նշում է, որ պատը կառուցվում է իր ԶՈՒ-ի ու ՍԱԲ-ի համատեղ վերահսկողության տակ գտնվող տարածքների և Սիրիայի իշխանական ուժերի ու հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG-ՍԴՈւ) կողմից վերահսկվող տարածքների միջև անցնող շփման գծի երկայնքով:
Նշվում է, որ պատը, որը պետք է Աֆրինի սահմանից պետք է հասնի մինչև Սիրիայի Իդլիբ նահանգ, անցնում է Բերադ, Քիմար, Բասլե, Ջիլբիրե, Միրեմին բնակավայրերով: Պատը հասնելու է նաև Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական Ազազ շրջան:
Տեղական աղբյուրներից հասնող լուրերի համաձայն այս պահին Միրամինի հատվածում արդեն կառուցվել է 500մ երկարությամբ պատ, Ջիլբիրեյում արդեն 400 մ է կառուցվել, Քիմարում՝ 100մ: Նշվում է, որ պատը կառուցելու համար քանդվում են տեղացիների տներ ու զեյթունի այգիներ: Այսպես օրինակ Աֆրինի Բեթիլե կոչվող գյուղում 125, իսկ Ջիլբիրե գյուղում 70 տուն է քանդվել՝ պատի շուրջը ռազմական հենակետեր կառուցելու համար: Մինչ այժմ ոչնչացվել է 5690 զեյթունի ծառ:
Նշենք նաև որ Թուրքիան պատ է կառուցել նաև Սիրիայի հետ ունեցած սահմանի գրեթե ողջ երկայնքով: 2015-ից այս կողմ մինչ այս պահը թուրք-սիրիական սահմանին 711 կմ երկարությամբ պատ է կառուցվել Թուրքիայի կողմից:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը 2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության նպատակն էր Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաշտոնական աղբյուրներում ընդունելության օրակարգի և քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Օրակարգում են եղել Սիրիայի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Կասկածյալը ձերբակալվել է Սամսունի մարզային ոստիկանության անվտանգության ստորաբաժանման կողմից իրականացված օպերացիայի ընթացքում:
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի խորհրդականի՝ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը և Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |