Քաղաքական15:41, 25 Ապրիլ 2019
Փաշինյանի արձագանքն Էրդողանի ելույթին հստակ էր և թիրախային. Թուրքագետ
«Թուրքիայի նախագահ Ռ. Թ Էրդողանի՝ ապրիլի 24-ի ելույթին ի պատասխան Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի արձագանքը կարևոր էր Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ արձանագրված նոր միտումների համատեքստում: Վարչապետի ուղերձները հստակ էին և թիրախային»,- այս մասին «Ermenihaber»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Անահիտ Վեզիրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումը:
Թուրքագետը նշեց, որ վերջին շրջանում թե՛ թուրքական պաշտոնական հայտարարություններում, թե՛ տեղեկատվական և վերլուծական հրապարակումներում նկատվում են մտահոգիչ միտումներ՝ Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշման վերախմբագրում, հռետորաբանության կոշտացում:
«Նշվածի վառ ապացույցն է Թուրքիայի նախագահի ապրիլի 24-ի հայտարարությունը, որտեղ, ըստ էության, Էրդողանն արդարացնում էր հայերի նկատմամբ կատարված ոճրագործությունը»,- պարզաբանեց Վեզիրյանը:
Թուրքագետի կարծիքով՝ վերոհիշյալի համատեքստում Հայաստանի վարչապետի գրառման մեջ տեղ գտած ուղերձները ճիշտ էին ընտրված:
Մասնավորապես, Վեզիրյանն ուշադրություն հրավիրեց հետևյալ հանգամանքի վրա. «Հերթական անգամ ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մի ժողովրդի, այլև ամբողջ մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Հետևաբար Էրդողանի՝ ժխտողական և ատելություն սերմանող հռետորաբանության պատասխանը պետք է հնչի ոչ միայն Երևանից, այլև քաղաքակիրթ աշխարհի այլ կենտրոններից»:
Ըստ էության, թուրքական իշխանությունների նման մոտեցումը գործնական կիրառություն է գտնում և՛ Թուրքիայի ներսում՝ տարբեր էթնիկ, կրոնական, քաղաքական խմբերի դեմ, և՛ երկրից դուրս՝ մասնավորապես Սիրիայում, Իրաքում և այլն:
«Եթե հիմա միջազգային հանրությունը կոնկրետ քայլերի չդիմի, ապա Էրդողանի վարչակարգի քաղաքականությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքներ»,- եզրափակեց Վեզիրյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |