Քաղաքական07:26, 26 Ապրիլ 2019
Զոհրաբ Մնացականյան. ՀՀ-ն ու Թուրքիան կորցրել են հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը
Հայաստանն ու Թուրքիային կորցրել են երկկողմանի հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը ու դրա մեղավորն Անկարան է։ Այս մասին 1in.am-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Խոսքը 2009 թվականի հոկտեմբերի իրադարձությունների մասին է։ Այն ժամանակ երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու առանց նախապայմանների երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ էին կնքել։ Սակայն ավելի ուշ Թուրքիան հրաժարվեց վավերացնել դրանք` առաջ քաշելով նախապայման՝ հայկական զինված ուժերը իրենց խոսքով «գրաված տարածքներից» հանելու հարցը։
Հայաստանի իշխանությունը մի քանի տարի չէր փակում բանակցությունների դուռը։ Բայց 2018 թվականի մարտի 1–ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը արձանագրությունների չեղարկման մասին հրահանգ ստորագրեց։
«Ցավոք այսօրվա իրավիճակը չի հուսադրում, որ մենք ունենք որևէ ճանապարհ, ուղղություն հարաբերությունների առաջխաղացման համար։ Հայաստանը 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունների համար մեծ ջանք էր գործադրել», – ասաց Մնացականյանը։
Նա ընդգծեց, որ Թուրքիան ինքն է փակել դռները, չի ընդունել դա։ Նա նշեց, որ Թուրքիայի կոչերը, որոնք Հայաստանը տարիներ շարունակ լսում է, պետք է դատապարտվեն։
Ինչ վերաբերում է արձանագրություններին` Մնացականյանն ընդգծեց, որ այսօր հնարավոր չէ գնահատական տալ, սակայն մի բան պարզ է` դրանից բոլորը հնարավորություն կորցրեցին, ու դրա մեղավորը Թուրքիան։
Ինչ վերաբերում է Անկարայի արձագանքին կապված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարության հետ, Մնացականյանը նշեց, որ այն անընդունելի էր ու ցույց է տալիս, որ Թուրքիան չի ցանկանում առերեսվել սեփական պատմության հետ։
«Այն ինչ երեկ ասվեց, դատապարտելի է ու անընդունելի։ Դա նույնիսկ ոչ թե Հայոց ցեղասպանության ժխտում, այլ արդարացում է: Արդարացնելով Հայոց ցեղասպանությունը` Էրդողանը փաստացի ընդունում է, որ կառավարությունն էր ծրագրել դա», – ասաց Մնացականյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ էր հղել Հայաստանի պատմության համար ողբերգական օրվա կապակցությամբ ու չէր արտասանել «ցեղասպանություն» բառը։
Միաժամանակ Անկարան հերքել էլ ԱՄՆ նախագահի հայտարարությունը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |