Տնտեսական11:44, 26 Ապրիլ 2019
Թուրքիան և Իրաքը պատրաստվում են նոր սահմանային անցակետ բացել

Թուրքիայի և Իրաքի միջև նոր սահմանային անցակետ կբացվի։ Այս մասին հայտարարել է Իրաքի առևտրի նախարար Մուհամմեդ Հաշիմ էլ-Անին։
Մայրաքաղաք Բաղդադում կազմակերպված «Թուրքիա-Իրաք շինարարական ֆորումի» շրջանակներում լրագրողների հետ զրույցում նախարարը մասնավորապես ասել է․
«Այս խնդրի հետ կապված կազմվել են մի քանի կոմիտեներ՝ արտաքին գործերի, առևտրի և տրանսպորտի նախարարությունների և մաքսային վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատանքները շարունակվում են, դրական առաջընթացներ կան և կարծում եմ, որ անցակետը շուտով կբացվի»։
Իրաքի առևտրի նախարարը նշել է, որ Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունները բավական զարգացած մակարդակի վրա են, 2018թ․ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 13 մլրդ դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |