Տարածաշրջան18:54, 27 Ապրիլ 2019
Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի բանաձևը

Թուրքիան դատապարտել է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից արված հայտարարության մեջ մասնավորապեես ասվում է, որ Թուրքիան չի ընդունում 1915թ-ի դեպքերի վերաբերյալ Պորտուգալիայի խորհրդարանի՝ ապրիլի 26-ին արած հայտարարությունը և այն կտրականապես անընդունելի է համարում։
Թուրքիայի ԱԳՆ-ն Պորտուգալիային կոչ է արել «չաղավաղել իրողությունները ներքաղաքական նկատառումներից ելնելով»։
Հիշեցնենք, որ նախօրեին Պորտուգալիայի խորհրդարանը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Բանաձևում նշվել է, որ Առաջին Համաշխարհային պատերազմի և դրան հաջորդած տարիների ընթացում ցեղասպանության հետևանքով զոհված հայերի թիվը գնահատվում է 800.000-1,5 միլիոն։ Օսմանյան իշխանությունների կողմից իր տարածքում բնակվող հայ փոքրամասնության դեմ իրականացվող համակարգված ոչնչացումը պատմաբանների միջազգային հանրությունը համարում է 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։

Երկու երկրների «Մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարին մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակներում հարցազրույց է տվել Reuters-ին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |