Ռազմական10:02, 29 Ապրիլ 2019
Թուրքիայում մեկնարկել է «ATAK-2» ռազմական ուղղաթիռի արտադրությունը

Թուրքիայի «Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերությունը» (TUSAŞ) սկսել է «ATAK-2» ուղղաթիռի արտադրությունը։ Այս հարձակողական ուղղաթիռն առաջին անգամ կցուցադրվի միջազգային «IDEF 2019» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում։
TUSAŞ-ը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հետ «ATAK-2»-ի արտադրության վերաբերյալ պայմանագիր էր կնքել 2019թ․ փետրվարին։ Երկու ամիս անց արդեն պատրաստ է ուղղաթիռի իրական չափերով նախագծված առաջին մոդելը, որն էլ կցուցադրվի «IDEF»-ում։
Նախագծի համաձայն՝ «ATAK-2» ռազմական ուղղաթիռը ընդունակ կլինի տեղափոխել ծանր բեռներ, դիմանալ միջավայրի անբարենպաստ պայմաններին, առաջատար տեխնոլոգիաների միջոցով հետևել և տեսագրել թիրախը։ Ուղղաթիռը նաև հագեցած կլինի նավիգացիոն, հաղորդակցման համակարգերով, ինչպես նաև՝ մեծ հեռահարության հակատանկային և «օդ-օդ» տեսակի հրթիռային համակարգերով։
Նախատեսվում է «ATAK-2»-ի արտադրության մեջ առավելագույնի հասցնել տեղական միջոցների օգտագործումը, ինչպես նաև՝ ապահովել ռազմական ուղղաթիռների հետագա արտահանումը այլ երկրներ։
Թուրքական մամուլի տեղեկությունների համաձայն՝ «ATAK-2»-ը այսօր առկա նույն դասի ուղղաթիռներից շուրջ երկու անգամ ավելի ծանր կլինի։ 10 տոննա կշռող ուղղաթիռը կունենա երկու տուրբովալ շարժիչ և կկարողանա տեղափոխել մինչև 1․200 կիլոգրամ կշռող բեռներ։
Ուղղաթիռի առաջին փորձարկումները ենթադրաբար կկատարվեն 5 տարի հետո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |