Ռազմական13:32, 29 Ապրիլ 2019
Թուրքիան ռազմական ծախսերով աշխարհում 15-րդն է

«Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) հրապարակած զեկույցից հայտնի է դարձել, որ 2018-ին ամենաշատ ռազմական ծախսեր կատարած երկիրը ԱՄՆ-ն է։ Երկրորդ հորիզոնականում Չինաստանն է, այնուհետև՝ Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան։
Թուրքիան վերոհիշյալ ցանկում 15-րդ տեղն է զբաղեցնում։ Թուրքական բանակի ռազմական ծախսերը 2018-ին կազմել են 19 մլրդ դոլար։
Իսկ ընդհանուր 2018թ. ամբողջ աշխարհում ռազմական ծախսերը հասել են 1 տրիլիոն 822 մլրդ դոլարի, ինչը գերազանցում է 2017-ի ծախսերը։
Ուշագրավ է, որ 2016-ից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը նշյալ ցուցակում չի ընդգրկվել առաջին հնգյակի մեջ։
Զեկույցի համահեղինակներից Նան Թիանը Թուրքիայի վերաբերյալ ասել է. «Թուրքիան աստիճանաբար ավելացնում է ծախսերը ռազմական արդյունաբերության վրա։ Նաև շատ զենք է գնում։ Բացի դրանից Թուրքիան ընդլայնում է Սիրիայի քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները, իսկ այդ ամենը պահանջում է չափից շատ ֆինանսական միջոցներ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |