Ռազմական13:44, 29 Ապրիլ 2019
Ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում կլինեն 2019-ի ամռանը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է հրապակել ռազմական ոլորտում երկրի կարևորագույն նախագծերի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ Թուրքիայում զինվորական ծառայության նոր համակարգի ներդրման աշխատանքներն արդեն վերջին փուլում են։ Այդ նախագծի հետ կապված առաջարկները ներառվել են համապատասխան օրենքի նախագծում։ Եթե նախարարությունները համաձայնության գան այդ առաջարկների շուրջ, ապա նախագիծը կներկայացվի նախագահ Էրդողանի ստորագրությանը։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ առաջին S-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիան Ռուսաստանից կստանա ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին։ Իսկ ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռները Թուրքիայի կհասնեն նոյեմբերին և կտեղակայվեն Մալաթիայում։
Նշվում է նաև, որ ամերիկյան «Patriot» համակարգերի վաճառքի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային ուղղված առաջարկը այս պահին քննարկվում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության կողմից։
Պաշտպանության նախարարությունը նաև անդրադարձել է 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո գյուլենական համայնքի դեմ սկսված ակտիվ պայքարին: Թուրքական իշխանությունները գյուլենականներին համարում են ահաբեկիչներ և անվանում «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորում» (FETÖ)։ Այդ համատեքստում արձանագրվել է, որ ձախողված հեղաշրջումից մինչ օրս FETÖ-ին անդամակցության մեջ մեղադրվող 16․540 անձ հեռացվել է զինված ուժերի համակարգից: Եվս 6․154-ի գործով քննությունը շարունակվում է։
2016-2018թթ․ Թուրքիայում կիրառված «արտակարգ դրության» ռեժիմի դադարեցումից հետո պաշտպանության նախարարի թույլտվությամբ աշխատանքից հեռացվել է 1425 զինվորական, իսկ թոշակի անցած 150 զինվորական զրկվել է նախկինում ստացած կոչումներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |