Տնտեսական12:22, 30 Ապրիլ 2019
Թուրքիայում նվազել են արտահանման և ներմուծման ծավալները
Թուրքական լիրայի փոխարժեքի տատանումները որոշակի ազդեցություն են ունեցել նաև երկրից կատավող արտահանման և ներմուծման ծավալների վրա: 2018թ. մարտի դրությամբ 1 դոլարն արժեր 3.95 թուրքական լիրա, 2019թ. մարտին փոխարժեքը կազմել է 5.59 լիրա:
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակած զեկույցի համաձայն՝ 2019թ. մարտին Թուրքիայից կատարված արտահանումը նվազել է 0.4 տոկոսով՝ կազմելով 15 մլրդ 486 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 17.8 տոկոսով՝ հասնելով 17 մլրդ 622 մլն դոլարի: Արտաքին առևտրի պակասուրդը մարտի դրությամբ նվազել է 63.7 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 137 մլն դոլար:
Եթե 2018թ. մարտին Թուրքիայից արտահանման և ներմուծման հարաբերակցությունը կազմել էր 72.6 տոկոս, ապա 2019թ. նույն ամսին այդ ցուցանիշը կազմել է 87.9 տոկոս:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիայի և Ուկրաինայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված համապարփակ ծրագրերը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է դեկտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։
Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |