Քաղաքական09:49, 30 Ապրիլ 2019
Չավուշօղլու.«Թուրքիան ցանկանում է Իրաքի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 20 մլրդ դոլարի»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Իրաք, որտեղ առանձին հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության, Իրաքի վարչապետի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հանդիպումների ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը քննարկել է տնտեսական համագործակցության, իրաքյան թուրքմեններին վերաբերող մի շարք հարցեր:
Չավուշօղլուն լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է, որ Իրաքի վարչապետ Աբդուլմեհդին այցելելու է Թուրքիա: Նա նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տարեվերջին մեկնելու է Իրաք` մասնակցելու «Ռազմավարական համագործակցության համաժողովին»:
Չավուշօղլուն անդրադառնալով թուրքմենների իրավունքներին, ասել է.
«Իրաքի թուրքմենները Իրաքի բնակչության թվով 3-րդ ամենամեծ էթնիկական խումբն են: Մյուս կողմից թուրքմենները Իրաքին ցույց են տվել, թե ինչքանով են կապված պետության հետ, մասնավորապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում»:
Չավուշօղլուն նշել է, որ Իրաքյան Քուրդիստանը նույնպես պետք է կարևորի թուրքմեններին:
Թուրքիայի արտգործնախարարի խոսքով` Թուրքիան կարևորում է Իրաքի հետ նոր առևտրային դարպասի հիմնումը:
«Մենք ցանկանում են Իրաքի հետ առևտրաշրջանառության ծավալը հասցնել 20 մլրդ դոլարի: Որպեսզի Թուրքիայի միջոցով Ծոցից դեպի Եվրոպա կարողանանք առևտուր իրականացնել մեզ անհրաժեշտ է երկրորդ առևտրային միջանցք ունենալ»,-ընդգծել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |